Ջերմուկի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը՝ ըստ արբանյակային լուսանկարների

12.10.2022 14:55
2471

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ներխուժումն ու հարձակումները Հայաստանի տարածքի վրա տեղի ունեցան մի քանի հիմնական ուղղությամբ, որոնցից ամենաուժգինը Ջերմուկի հատվածում էր։

Արբանյակային թարմ լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս Ադրբեջանի զինուժի առաջխաղացումը այդ ուղղությամբ։

Sentinel-2 արբանյակների արած լուսանկարներում հստակ երևում են ադրբեջանցիների կառուցած նոր ճանապարհահատվածներն ու իրականացրած ինժեներական որոշ աշխատանքները։

Ջերմուկից հյուսիս և արևելք ընկած հատվածը՝ օգոստոսի 24-ի և հոկտեմբերի 8-ի դրությամբ (աղբյուրը՝ sentinel-hub.com)

Դրանց մանրամասն ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե Ջերմուկի հատվածում Հայաստանի տարածքի որ մասն է գտնվում Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։

Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի տարածքի գրավված հատվածը՝ սեպտեմբերի 13-14-ից հետո։ Դեղինով նշված են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհները և արահետները

Հատկանշական է, որ սեպտեմբերի 16-ին Ջերմուկում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը խմբերով և ջոկատներով Հայաստանի ինքնիշխան տարածք էր մխրճվել 8,5 կմ լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կմ խորությամբ։ Ասրյանը փոխանցել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։

Նաև հատկանշական է, որ սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ-ի կայքում հրապարակվել է լուսանկար՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հանդիպումից, որում վերջիններս կանգնած էին ՀՀ քարտեզի մոտ։ Դրանում կարմիրով նշված է Ջերմուկի հյուսիսում Ադրբեջանի կողմից գրավված տարածքը։ Լուսանկարը հետագայում հեռացվեց ՀԱՊԿ-ի կայքից, սակայն այն պահպանվել է համացանցում։

Ադրբեջանի առաջխաղացումը և սահմանների չսահմանազատումը

Վերջին էսկալացիայից հետո՝ սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լաչին, որտեղ հայտարարել է. «Սահմանազատման բացակայության պարագայում ոչ ոք չի կարող պնդել, թե որտեղով է անցնում սահմանը»։ Սա ադրբեջանական քարոզչության կրնկնվող թեզերից է դարձել վերջին շրջանում, սակայն այս տեսակետը հնչեցվել է այլ երկրների կողմից ևս։ Մասնավորապես, Ղազախստանի արտգործնախարար Մուխթար Թլեուբերդին վերջին էսկալացիայից հետո ասել է, որ դժվար է խոսել սահմանի խախտման մասին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում չի իրականացվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, անդրադառնալով սահմանային էսկալացիային, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարներով, իսկ սահմանային վեճերը՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հենց այդ պատճառն էր բերել ՀԱՊԿ-ը, երբ Հայաստանը օգնության էր դիմել 2021-ի մայիսին՝ Սոթք-Խոզնավար երկայնքով ադրբեջանական ներխուժումից հետո։ «Մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը դեմարկացված կամ դելիմիտացված չէ»,- ասել էր Փաշինյանը այս տարվա սեպտեմբերի 30-ի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Իրականում, սակայն, Ադրբեջանի զինուժի առաջխաղացումը Հայաստանի տարածքում այնքան զգալի է, որ հնարավոր չէ այն «արդարացնել» սահմանազատման բացակայությամբ։ Ջերմուկի հատվածում միայն արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը փաստում է, որ ադրբեջանինցիները ներխուժել են առնվազն 5,6 կմ, իսկ ըստ ԳՇ պետի՝ այն հասնում է 7,5 կմ-ի։

Այլ հատվածներում Ադրբեջանի ներխուժումը համեմատաբար ավելի քիչ է։

https://www.civilnet.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40