Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև տարբեր հեռահարության հրթիռներ տրամադրել Հայաստանին

23.02.2024 12:27
685

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ ոչ ոք չի կարող քննադատել Հայաստանին բանակի կարողությունները զարգացնելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան շարունակելու են զարգացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ ստորագրել են Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերման փաստաթղթեր։

Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի կողմից  Հայաստանին տրամադրվող սպառազինությունը պաշտպանական նշանակություն ունի՝ շեշտելով, որ կարևոր է և՛ Հայաստանի բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածության ապահովումը։

Լըկորնյուն հիշեցրեց, որ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերը ենթադրում են նաև ՀՀ-ին ՀՕՊ համակարգերի մատակարարում։ 

«Ոչ ոք չի կարող քննադատել Հայաստանին բանակի կարողությունները զարգացնելու համար։ Եթե Հայաստանը կարիք ունենա, կարճ, միջին և երկար հեռահարության հրթիռները նույնպես մաս կկազմեն պաշտպանական կարողությունների զարգացմանը»,- ավելացրեց նախարարը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի զինված ուժերի զարգացման տեսակետից կարևոր բաղադրիչ է նաև վերապատրաստումը ։

Նախարարը հավելեց, որ հայկական զինված ուժերի վերապատրաստման վերաբերյալ ևս փաստաթուղթ են ստորագրել, որի շրջանակներում Ֆրանսիայում վերապատրաստում կանցնեն ՀՀ ԶՈՒ սպաները։

«Ֆրանսիայի ռազմական դպրոցները ձեր տրամադրության տակ են, որպեսզի կրթեք սպայական անձնակազմը։ Մենք շատ արագ սկսելու ենք վերապատրաստման բոլոր գործընթացները»,- ընդգծեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22