Վարչապետի ու տիկնոջ ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունեն. Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ

14.03.2020 13:37
1295

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Թե’ Աննա Հակոբյանը, թե’ վարչապետը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի, տրամադրությունը բարձր է, և բոլորին հորդորում է խուճապի չմատնվել, կատարել այն բոլոր հրահանգները, որ տալիս են պատկան մարմինները: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում և դրանից առաջ էլ, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում, հետո Բրազիլիայում ու Արգենտինայում: Այդ օրերին նա անընդհատ պահպանել է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր հնարավոր կանոնները»,- ասաց Հարությունյանը:

Հասմիկ Հարությունյանը հավելեց, որ վարչապետի ինքնազգացողությունը ևս լավ է, Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ մոտ կորոնավիրուսի վարակի ախտանշաններ չկան:

Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են:

«Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը, իսկ դուք գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարն էր հրապարակվել։ Մենք եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր, ջերմություն չունեինք։ Դրանից հետո էլի ենք չափել, կրկին չկար ջերմություն։ Բայց դրանից հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը, նա հայտնել էր, որ թեստը եղել է բացասական։ Սակայն ամեն դեպքում մենք մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է՝ չնայած ինչքան մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է»,- մանրամասնեց վարչապետը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34