Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Ակնա (Աղդամի շրջան), հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության ՊՆ մամուլի ծառայությանը:
Այս մասին հայտնում է News.am-ը։
«Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` նոյեմբերի 20-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի շրջան»,- ասված է հաղորդագրության մեջ: