Ֆրանսիան լիարժեք աջակցում է Սահմանադրական դատարանի նախաձեռնած բարեփոխումներին. Դեսպան

17.11.2022 15:17
847

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Արման Դիլանյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները և դատաիրավական համագործակցությունը դինամիկ զարգանում են, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հետաքրքրված է էլ ավելի խորացնելու Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի հետ համագործակցությունը, ինչը լավագույնս բնութագրում է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը: Սահմանադրական դատարանի նախագահն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և անհապաղ արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ս.թ. սեպտեմբերի 13-14-ը սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հարցում՝ շեշտելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:

Շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի նախագահին բարձր գնահատականի ու ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը նաև դատաիրավական ոլորտում: Այս առումով դեսպան Լույոն ողջունել է Սահմանադրական դատարանի հանձնառությունը՝ զարգացնելու կապերը Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի և Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների օրակարգը և իրավունքի գերակայության ոլորտում համագործության հեռանկարները: Հյուրերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է նաև Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը: Դեսպան Լույոն հայտնել է ֆրանսիական կողմի լիարժեք աջակցությունը Բարձր դատարանի նախաձեռնած բարեփոխումներին և հաստատել է ֆրանսիական կողմի հանձնառությունը՝ աջակցելու դրանց անխափան ընթացքին:

News.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01