Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

02.10.2023 15:44
726

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. այս կարծիքն է հայտնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Ահմադիանը մատնանշել է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մատնանշել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և հետևողական քաղաքականությունը հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացման և տարածաշրջանը ցանկացած լարվածությունից և հակամարտությունից զերծ պահելու ուղղությամբ:

«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը հիմք է դնում տարածաշրջանի բնակչության կայուն անվտանգության, համաչափ զարգացման, բարգավաճման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ապահովել և հանդիպում կազմակերպել տարածաշրջանի երկրների միջև», - հավելել է նա։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ հայտարարելով իրանական կողմի պատրաստակամությունը զարգացնելու Երևանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01