Քաղցկեղից Հայաստանում տարեկան մահանում է մոտավորապես 5000 մարդ

04.02.2020 18:00
1311

Այսօր՝ փետրվարի 4-ը, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով վիճակագրության մասին, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ քաղցկեղից տարեկան մահանում է մոտավորապես 5 հազար մարդ, սակայն թիվը ճշգրտելու կարիք կա դեռևս:

ArmDaily.am-ի դիտարկմանը, թե արդյոք տղամարդկանց և կանանց հիվանդությունների վիճակագրությունը նույնպես ունի ճշգրտման կարիք, Մանուկյանը պատասխանեց. «Կարող ենք ներկայացնել 2017 թվականի տվյալները, ըստ որի 8379 դեպք է գրանցվել, որից 4220 եղել են տղամարդիկ, 4169՝ կանայք: Ինչ վերաբերում է երեխաներին, տարեկան արձանագրվում է մոտավորապես 70 դեպք: Տղամարդկանց մոտ ավելի լայն տարածում ունի թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի»:

Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն էլ հավելեց. «Կրծքագեղձի ապրելիության տարիների տոկոսը վերջին մի քանի տարիներին բարձրացել է ավելի վաղ դիմելու հաշվին: Մենք կրծքագեղձի առումով մոտենում ենք եվրոպական թվերին՝ մոտ 67 տոկոս»:

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը առաջին տեղում չէ հիվանդության դեպքում, այն առաջին տեղում է մահացության առումով, պատճառը բժշկի ուշ դիմելն է»։
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40