Ֆրանսիան ներդրումներ կանի Հայաստանի գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում

13.12.2021 11:43
1111

Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։

Նախարարությունից  հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության  առաջնահերթ ուղղությունները։

Դեսպան  Անն Լույոն  ընդգծել է  դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած  հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի կարևորությունը և նշել, որ տնտեսության  ոլորտում երկու երկրները շատ անելիքներ ունեն։

Հանդիպմանը ներկա էր նաև Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան, ով տեղեկացրել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունն առաջիկայում նպատակ ունի օժանդակել Հայաստանին մշակույթի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Նա  կարևորել է իրենց կողմից կառուցվող Վեդու ջրամբարի՝ որակային առումներով շատ օրինակելի նախագիծ լինելը և նշել, որ նման նախագծերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել մարզերում, ինչպես նաև նպաստել գյուղական համայնքերի զարգացմանը։

Ռաֆայել Ժոզայի խոսքով, գործակալությունը հետաքրքրված է նաև հաղորդակցության և գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում ներդրումների իրականացմամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը հակիրճ ներկայացրել է  Հայաստանի կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածով նախատեսված միջոցառումները։ Որպես առաջնահերթ խնդիրներ՝ նա առանձնացրել է ոռոգման ջրի, ջրային ռեսուրսների կառավարման, հողային բարեփոխման անհրաժեշտությունը։ Վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը հետաքրքրել է ֆրանսիական կողմին: Դեսպանի տեղեկացմամբ, նրանք նախատեսում են Հայաստանում գործունեություն ծավալել նաև արևային էներգիայի ոլորտում և տեղադրել արևային պանելներ ջրամբարների վրա։

Համագործակցության ոլորտները քննարկելիս՝ Վահան Քերոբյանը խոսել է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրություն սկսելու հետաքրքրվածության մասին։ Ընդգծելով, որ այս հարցն այժմ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կետրոնում է, նա առաջարկել է ֆրանսիական կողմին դիտարկել այս ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին դեսպանը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ 2022 թվականի  տարեսկզբին Ֆրանսիայում նախատեսվում է տնտեսական համաժողովի անցկացում և հրավիրել հայկական կողմին մասնակցելու համաժողովին։ Նախարարն ընդունել է դեսպանի հրավերը և տեղեկացրել, որ անձամբ կմասնակցի համաժողովին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40