20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

10.07.2023 14:46
953

Դավիթ Գասպարյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սիրով շնորհավորում եմ «Սյունյաց երկիր» թերթի առաջին համարի լույս ընծայման 20-ամյակը: Իր օրերի տարեգրությունն է. ոչ թե իր օրերի քաղցրախոս ռոմանտիկան, այլ իր օրերի իրականությունը՝ որպես պատմություն: Ինչե՜ր կատարվեցին և դեռ շարունակում են կատարվել, ովքե՜ր եկան ու անցան, և դեռ ովքե՜ր են գալու, որ անցնեն այս մեր Հայոց աշխարհով…

Հավատարիմ իր հայրենասիրական հայակերտիչ ավանդույթներին՝ թերթը միշտ նրանց հետ է, ովքեր իրենց գալու և գնալու ընթացքում մի քար են դնում Հայրենիքի տան պատին:

Դժվար ժամանակներ ենք ապրում, զենքն ու դիվանագիտությունը ուժեղի կողմն են: Հայոց աշխարհը ոտքի տակ է գնում, պետք է տոկանք ու դիմադրենք: Մինչդեռ իրար հետապնդելով, այլ կերպ՝ հետևից ընկած, դատական հանդիսություններ ենք կազմակերպում: Այսպես պարտությունը բոլորին հռչակում է դավաճան, բացի իշխանություններից, որոնք այդ ճանապարհով փորձում են պահպանվել, վերարտադրվել ու շարունակվել:

Հայրենիքը, Հայոց աշխարհը վտանգի մեջ են: Տեղ գյուղում զավթված վարելահողերի, այլուրեք բռնագրավված վարելահողերի դիմաց փոխհատուցումը հարցի լուծում չէ. Հայրենիքը վաճառքի չեն հանում… Ո՞ւր է մեր Հայրենսիրական արժանապատվությունը… Այս գիտակցությամբ միայն պետք է հայացք ուղղենք մեր սահմաններին, Արցախին, մեր դիվանագիտությանը, հեռացո՜ղ-հեռացո՜ղ հայությանը, ավերված տնտեսությանը, ապազգայնացող կրթությանը, անկյալ արվեստին ու մշակույթին, նահանջող հայերենին, մեր աչքի առջև քայքայվող բարոյականությանը:

Ահա «Սյունյաց երկիր» թերթի հիմնական մտահոգությունները, որոնք արտահայտվում են թե՛ օրվա քաղաքական ու տնտեսական իրադարձությունների անկողմնակալ վերլուծությամբ, թե՛ պատմական անցյալի հիշողությամբ: Դրանք թերթի բացառիկ համարներն են՝ նվիրված Սյունիքի պատմությանը, արվեստին, գրականությանն ու մշակույթին և տոգորված են հայրենաճանաչողության հարուստ տեղեկատվությամբ:

Թերթի էջերում Հայոց աշխարհն է ու հայ մարդը, ով իր տեղն է որոնում այդ անհաստատ, այդ երերուն ու գայթակղիչ աշխարհում:

Շնորհավորում եմ խմբագրակազմին՝ խմբագրապետ Սամվել Ալեքսանյանի ղեկավարությամբ, իմ լավ բարեկամ, համեստ, բայց հմուտ լրագրող Վահրամ Օրբելյանի ներկայությամբ և մյուսների աչալուրջ գործունեությամբ:

Հարգանքներով՝ թերթի ընկեր, թղթակից ու բարեկամ Դավիթ Գասպարյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40