Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել պայմանավորվել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

17.05.2021 20:58
1184

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցների արդյունքներով:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով», - շեշտել են նախարարությունում:

«Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք դեռևս լուծված չեն նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո, Ֆրանսիան կրկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կողմերի միջև բարձր մակարդակի ուղղակի երկխոսության իր կոչը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը երաշխավորելու վերաբերյալ բոլոր հարցերը քննարկելու»,- հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40