Հայտնի է՝ Նոտր Դամի հրդեհից հետո որտեղ է մատուցվելու Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը

18.04.2019 11:16
1210

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը կմատուցվի Փարիզում գտնվող մեկ այլ եկեղեցում՝ Լիբանանի Աստվածամոր տաճարում (Cathédrale Notre-Dame-du-Liban de Paris)։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայոց թեմի Փարիզի առաջնորդարանի գանձապետ Համբարձում Թալաթինյանը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է երեկ հրավիրված ժողովի ժամանակ։

«1979 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը մատուցվել է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Այս տարի Փարիզի Աստվածամոր տաճարում լինելու էր թվով 40-րդ պատարագը, սակայն հրդեհի հետեւանքով որոշվեց պատարագը տեղափոխել մեկ այլ եկեղեցի եւ  մատուցել Փարիզի 5-րդ թաղամասում գտնվող Լիբանանի Աստվածամոր տաճարում»,– նշեց նա։

Փարիզի առաջնորդարանի ներկայացուցչի խոսքով՝ պատարագի ամսաթիվը փոփոխություն չի կրել. պատարագը կմատուցվի ապրիլի 22-ին, ժամը 15։30–ին։ Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Կրակի մարմանը ներգրավվել է մոտ 400 հրշեջ:

Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին նախատեսված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ։ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս մասին որոշումը ապրիլի 10-ին ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40