Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2025 11:46
807

Հարգարժան ուսուցիչներ, երախտագիտության զգացումով ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Այսօրվա տոնը բոլորինն է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ` Ուսուցիչ բառի մեջ։

Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից է գլխավորապես կախված մեր ժողովրդի ապագան, և ձեզ ենք պարտական մեր գիտական, մշակութային, մարզական և մյուս ոլորտներում ունեցած բոլոր հաջողությունների համար:

Դուք ոչ միայն հատուկ դեր, այլև առանձնահատուկ տաղանդ ունեք` ձեր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարևորագույն գործող անձերից մեկը։

Փառք ու պատիվ ձեզ, հարգարժան ուսուցիչներ, խոնարհում` ձեր հայրենանվեր գործի և ազնիվ վաստակի առաջ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով` մաղթելով ձեզ երջանկություն, քաջ առողջություն և երկար տարիների արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Շնորհակալություն ձեր մեծ և կարևոր աշխատանքի համար։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40