Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդի տեսքով աջակցություն կտրամադրվի

29.08.2023 14:33
768

Հարգելի՛ քաղաքացիներ

Սույն թվականի օգոստոսի 30-ից կմեկնարկի Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։

Ծրագրի շահառուներ կհանդիսանան 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝

• 18 տարին չլրացած անձինք

• 63 տարին լրացած անձինք

• հաշմանդամություն ունեցող անձինք։

Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը կներառի 1 կգ միս, 1 կգ կարտոֆիլ և 1 կգ ձավարեղեն։

Աջակցություն ստանալու նպատակով շահառուն կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 21-ը (ներառյալ) դիմել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փ. 39 հասցեում տեղակայված՝ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով շահառուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նաև փորձաքննական որոշման մասին տեղեկանքը։

Եթե շահառուի փաստաթղթերը ներկայացվում են շահառուի ընտանիքի անդամի կողմից, ապա պարտադիր է նաև դիմողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կտրվի համապատասխան կտրոն, որը պետք է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 25-ը (ներառյալ) ներկայացվի սննդամթերքի տրամադրման նպատակով առանձնացված տեղամասերից մեկը։ Սննդամթերքի տրամադրման տեղամասերը կգործեն Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և Հաղթանակի հրապարակի մոտակայքում գտնվող՝ «Էլիտ Գրուպ» ՍՊԸ և Մասիս Մկրդունց ԱՁ մսամթերքի վաճառքի խանութներում։

Խնդրում ենք սննդամթերքի տրամադրման տեղամաս ներկայանալ համապատասխան տոպրակներով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ 047-96-01-32 հեռախոսահամարով։

http://mss.nkr.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40