«Չաարատ Կապանը»` մարզկենտրոնի կայուն զարգացման երաշխավոր

21.01.2020 11:00
1575

Ավարտին է մոտենում 2020 թ. առաջին ամիսը, բայց շարունակվում են անցած 2019-ի արդյունքների ամփոփումը, կատարվածի, բացթողումների վերլուծությունները, ընթացիկ տարվա ծրագրերի ճշգրտումները…

Այդ ամենի համապատկերի վրա չի կարելի չնկատել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության պոզիտիվ դերակատարությունը Սյունիքի մարզկենտրոնում եւ մերձակա բնակավայրերում:

Ի՞նչն է առաջին հերթին աչքի զարնում եւ դրական հույզեր հաղորդում հանրային տրամադրություններին:

Միգուցե եւ տարօրինակ թվա, բայց տնտեսական-արտադրական ցուցանիշներից, պետությանը վճարված հարկերի ծավալներից առավել մարդկանց հետաքրքրում են բարոյահոգեբանական, սոցիալական հարցերը, մեր երկրամասի ու տեղի բնակչության հանդեպ ընկերության վերաբերմունքը:

Այդ առումով դրվատելի է հատկապես լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջ եւ ընկերության գործադիր ղեկավարության ապաքաղաքական, ապակուսակցական վարքը:

Նման տնտեսվարողի կարիք Սյունիքը, առանձնապես մարզկենտրոնը վաղուց էին զգում:

Այնպես որ կարող ենք փաստել՝ Կապանի կոմբինատն այլեւս քաղաքական մահակ կամ կույր գործիք չէ օրվա իշխանությունների ձեռքին:

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը մարզկենտրոնի ամենախոշոր գործատուն է:

Ընկերությունն այսօր ունի 1120 աշխատակից, 300 հոգի էլ աշխատում են ընկերությանը ծառայություններ մատուցող կապալառուների մոտ:

Ընդ որում՝ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատակիցների թվաքանակը 903 էր:

Եվ ուրեմն՝ ոչ միայն նոր աշխատատեղեր են ստեղծվել, այլեւ… Գրեթե բոլոր աշխատակիցները Կապան քաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներ են, ինչն ամենեւին երկրորդական հարց չէ զբաղվածության լուրջ խնդիրներ  ունեցող մեր տարածաշրջանում:

Մենք ականատես էինք 2018-ին այդ կոլեկտիվում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակին, որ հետեւանք էր այնտեղ տարիներ շարունակ իշխող սոցիալական անարդարության, կամայականությունների, մարդու իրավունքների շարունակական խախտումների:

Քանդվել է այն պատը, որ նախորդ տարիներին կառուցվել էր տեղացի ու դրսեկ մասնագետների անհավասարության շաղախով:

Դա արտահայտվեց նաեւ նրանց աշխատավարձերի հսկայական ու չհիմնավորված տարբերությունը վերացնելու հարցում:

Այսօր ընկերության աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը հանրապետական միջինից զգալիորեն բարձր է:

Աշխատակիցներին շահագրգռելու համար, աշխատավարձից բացի, կիրառվում է պարգեւավճար՝ աշխատավարձի 15-20 տոկոսի չափով՝ ամենամսյա պլանների կատարման դիմաց:

Միեւնույն ժամանակ՝ ամեն ամիս իրականացվում է մրցույթ ընկերության ստորգետնյա աշխատանքներում զբաղված հիմնական մասնագետների միջեւ: Արդյունքում՝ ընտրվում են լավագույն աշխատակիցները, ովքեր էլ, բացի վերը նշված պարգեւավճարից, լրացուցիչ խրախուսվում են:

«Չաարատ Կապանը» հենց սկզբից գիտակցել է իր պատասխանատվությունը համայնքի, ազդակիր բնակավայրերի հիմնախնդիրների ու մտահոգությունների հանդեպ:

Առանձնակի ուշադրության են արժանացել Կապան քաղաքի եւ Գեղանուշի հոգսերը:

2019-ին Գեղանուշում, օրինակ, նախակրթարան վերանորոգվեց, դպրոցում դասասենյակ կառուցվեց. այդ կրթօջախում նաեւ ջերմոց կկառուցվի:

Իսկ Կապանում… Կարեւոր ծրագրերից էր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի «Կանանց կոնսուլտացիա» բաժանմունքի վերանորոգումը:

Բուժական այդ հաստատությունում կատարվում են այլ աշխատանքներ եւս:

Աշխատանքներ են տարվում Կապանի թիվ 2 երաժշտական ու գեղարվեստի դպրոցների, նաեւ Լեռնագործների 16 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության շենքերում:

Աշխատանքային այդ հասցեների ցանկը, անշուշտ, կհամալրվի. ներկայումս մարզպետարանի ու համայնքապետարանի հետ ընկերության ղեկավարությունը նոր ծրագրեր է քննարկում:

Եվ, այդ բոլորով հանդերձ, Կապանի առջեւ ծառացած թիվ 1 խնդիրը բնապահպանական շեղված իրավիճակի շտկումն է:

Ուստի եւ մարզկենտրոնում ու մերձակա բնակավայրերում կարեւոր է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության բնապահպանական քաղաքականությունը:

Հետադարձ հայացք ձգելով անցած մեկ տարվա զարգացումներին` տեսանելի է դառնում ակնհայտը՝ «Չաարատ Կապան» ընկերությունը որդեգրել է մի գործելակերպ, որը հետապնդում է շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը նվազագույնի հասցնելու քաղաքականություն:

Ուշագրավ էր, ասենք, հանքաջրերի մաքրման կայանի շահագործումը, որի շնորհիվ հանքերից հոսող ջրերը, մաքրելուց հետո, օգտագործվում են արտադրական գործընթացների ու կարիքների համար:

Այնուհետեւ՝ Գեղանուշի պոչամբարի ընդլայնման՝ վաղուց տարփողվող-քննարկվող հարցը, դուրս է եկել «Չաարատ Կապանի» օրակարգից: Փոխարենն այնտեղ իրականացվել են պատվարների հավելյալ ամրացման աշխատանքներ եւ շարունակելու են իրականացնել:

Ուշադրության արժանի մի հանգամանք եւս. ընկերությունը լուծեց տարիներ շարունակ կենտրոնական հանքուղուց եկող  ծանր մետաղներով հագեցած կեղտաջրի խնդիրը, ինչը թեեւ ընկերության իրավասության շրջանակներում չէր:

Նաեւ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծվեցին համայնքի բնակիչների համար. ի դեպ՝ համապատասխան կազմակերպությունն իրականացում է ջրերի մաքրման գործընթաց, որի արդյունքում ստացված պղնձարջասպը  գնվում է ընկերության կողմից, ինչն էլ ծառայում է արտադրության կարիքներին (նախկինում պղնձարջասպը գնվում էր Թուրքիայից):

Ընկերության գործունեության մեջ ոչ պակաս առաջնային է անվտանգ աշխատանքի ապահովումը, մանավանդ որ հանքաքարի արդյունահանումն իրականացվում է ստորգետնյա եղանակով:

Որքանով տեղյակ ենք՝ ստորգետնյա հանքը վերազինվում է արդիական տեխնիկական միջոցներով, որն առավել անվտանգ է դարձնում մարդկանց աշխատանքը:

Այդ նպատակով շարունակաբար ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում հանքագործների համար:

Տեխնիկական վերազինման, արդիականացման աշխատանքներ են կատարվում նաեւ վերգետնյա տեղամասերում ու հատկապես հարստացուցիչ  ֆաբրիկայում:

«Չաարատ Կապան»-ի հիմնարար արժեքներից է աշխատանքների թափանցիկությունը:

Հենց այդ ընկերության օրինակով շատերը համոզվեցին, որ կարելի է ձեռնարկատիրությամբ զբաղվել, բիզնես անել՝ գործընթացները, մասնավորապես ապրանքների ու ծառայությունների գնման մրցույթները դյուրացնելով ու հանրայնացնելով, մրցույթներին մասնակցել ցանկացողների ճանապարհի արհեստական  խոչընդոտները վերացնելով:

Հիշեցնենք, որ «Չաարատ Կապան» ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Այն, ինչպես նշեցինք, շահագործվում է ստորգետնյա եղանակով, արտադրվում են պղնձի եւ ցինկի խտանյութեր, որոնք պարունակում են ոսկի եւ արծաթ: Ասել է թե՝ արտադրվում-վաճառվում են ոսկի, արծաթ, պղինձ եւ ցինկ:

Հիշեցնենք նաեւ՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2019 թ. հունվարից հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթեդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավոր:

Վերջինս արագ զարգացող հանքարդյունաբերական կազմակերպություն է, որ հավակնում է դառնալ ոսկու արտադրության խոշոր ընկերություններից մեկն աշխարհում:

Ընկերության գործունեության մեջ առաջնայինն ու կարեւորն անվտանգ աշխատանքն է, աշխատակիցների բարեկեցութունը եւ շրջակա միջավայրի անխաթարության ապահովումը:

Ընկերությունը Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր է նախատեսում իրականացնել, որոնց մի մասն արդեն իսկ ընթացքի մեջ է:

Մեր խոսքն ամբողջական չէր լինի, եթե չանդրադառնայինք որոշիչ մի հանգամանքի եւս:

«Չաարատ Կապան»-ի ներդաշնակ եւ երկրաշեն գործունեությունն իրողություն դարձավ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի եւ նրա թիմի հետեւողական ջանքերի շնորհիվ:

Թեեւ գլխավոր տնօրենը համեմատաբար երիտասարդ է, բայց լեռնահանքային արդյունաբերության ոլորտում փորձառու ու դրական համբավ ունեցող կազմակերպչի ճանաչում ունի:

Անցած մեկ տարում ակնհայտ դարձան նրա աշխատաոճի գլխավոր բնորոշիչները՝ թափանցիկ գործելակերպ, ազնվություն եւ անկեղծություն գործընկերային հարաբերություներում, մեծագույն հարգանք մարդկանց ու սյունիքյան արժեհամակարգի հանդեպ, պետական մտածելակերպ, հետաքրքրություն նորի ու արդիականի հանդեպ, ընդերքի ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվություն, մարզկենտրոնի եւ մերձակա գյուղերի բնակչության մտահոգություններն իրենը դարձնելու կարողություն:

Ահա այսպիսի տնտեսական, կադրային, բարոյական ռեսուրսներով ու չափորոշիչներով էլ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը թեւակոխել է 2020 թվական, որը, ակնկալում ենք, կնշանավորվի նոր հաջողություններով:

Ակնկալում ենք նաեւ, որ հաջողությունները կդրսեւորվեն հատկապես Կապան քաղաքի ու մերձակա գյուղերի հիմնախնդիրների լուծման ոչ դյուրին ասպարեզներում:

Սամվել Ալեքսանյան

 

Հ.Գ.

«Սյունյաց երկրի» խմբագրությունը ժամանակ առ ժամանակ նամակներ է ստանում մարզկենտրոնի եւ մերձակա գյուղերի բնակիչներից, ովքեր, իբրեւ շահառու, անդրադառնում են «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գործունեությանը։

Այդ նամակներից երկուսը` ստորեւ։

 

Ռաֆիկ Հարությունյան, Կապանի վետերանների խորհրդի նախագահ

Կապանի տարածաշրջանի վետերանների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ հանձին գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի: Նա իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում հասցրել է հոգատարություն եւ հարգանք դրսեւորել վետերաններիս հանդեպ: 2019 թ. մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առթիվ յուրաքանչյուր վետերանի հատկացրեց 30 հազար դրամ, իսկ այս Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ վետերաններս ստացանք ծանրոցներ՝ ինչ բարիքներով ասես: Ընդ որում` առաջին դեպքում գլխավոր տնօրենն անձամբ այցելեց եւ հանձնեց դրամական պարգեւները:

 

 

Գայանե Գրիգորյան, Գեղանուշի միջնակարգ դպրոցի տնօրեն

Գեղանուշը միշտ էլ եղել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի հոգածության ներքո:

Շուրջ չորս տարի է, ինչ օրական երկու անգամ ընկերության աջակցությամբ իրականացվում են Կապան-Գեղանուշ ուղեւորափոխադրումները, փոխհատուցվում դպրոցի 5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերի վարձավճարները:

Անցած տարում ընկերության կողմից մասնակի վերանորոգվել է դպրոցի տարածքից մի հատված` առաջիկայում նախակրթարան հիմնելու համար:

2019 թ. ընկերությունն Ամանորի նվերներ տրամադրեց դպրոցի 1-ից 12-րդ դասարաններում սովորող 59 աշակերտի:

Ողջունելի է, որ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության կողմից առաջնահերթ խրախուսվում են բնապահպանական ծրագրերը. դպրոցի աշակերտական խորհրդի կողմից ներկայացված «Կանաչ բացօթյա դասասենյակ» ծրագրին ամբողջովին օժանդակել եւ ցանկություն են հայտնել ապահովել շարունակական ընթացք` ջերմոց-լաբորատորիայի հիմնում, հազվագյուտ բուսատեսակների աճեցում, կանաչ գոտիների ստեղծում…

Կապանի պոլիկլինիկայի հիմնանորոգված կանանց բաժանմունքի բացումը

Բաց դասասենյակի բացում Գեղանուշի միջնակարգ դպրոցում

Ամանորյա երազանք բարեգործական նախաձեռնություն

 

«Chaarat Gold Holdings»-ի տնօրենների խորհրդի այցը Կապան

Հյուրընկալություն Կապանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին Ամանորի տոնի կապակցությամբ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19