Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում

23.10.2018 21:26
1221

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանից ժամանած, ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջաններից գործարարները բարձրացրին իրենց հուզող հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Օմսկ մարզի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թաթոյանը նշեց, որ այսօր կան մարտահրավերներ, որոնք պահանջում են կայծակնային արագությամբ կողմնորոշվել այս կամ այն հարցում, քանի որ մեծ խնդիրներ կան սահմանամերձ գյուղերում:

«ՀՀ սահմանամերձ գյուղերում խնդիրները բազմաթիվ են՝ գազը, լույսը, ջուրը, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլն: Այսօր մենք ունենք մի շարք խնդիրներ, և հույս ունեմ, որ, այստեղ հավաքվելով, կամփոփենք դրանք և կփորձենք լուծումներ տալ: Մենք պետք է զարգացնենք մեր սահմանամերձ և մնացած բոլոր գյուղերը»,- նշեց Թաթոյանը:

Վերջինս ՀՀ Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից է և մեծ խնդիր է համարում այդ գյուղից բազմաթիվ գետաշենցիների արտագաղթը: Նա ընդգծեց, որ իրենք տարբեր պայմաններով միջոցներ են ստեղծում, որպեսզի բոլորը վերադառնան հայրենի գյուղ և շարունակեն աշխատել Հայաստանում:

«Օմսկի մարզը Ռուսաստանում երրորդն է, որտեղից մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան: Ներքին Գետաշեն գյուղում արդեն իսկ կա գիշերային լուսավորություն, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներն ասֆալտապատված են և մեծ աշխատանքներ ենք տանում նաև այլ կառույցներ ունենալու համար: Մեր գյուղում վերջին 5-6 տարվա ընթացքում աճել է ծնելիությունը»,- ասաց Օմսկի հայ համայնքի ղեկավարը:

Թաթոյանը նշեց, որ պետք է ֆերմաներ ստեղծել, որպեսզի գյուղի բնակչությանը հնարավորություն տրվի զարգանալ և սեփական գյուղը զարգացնել:

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչ Գեորգի Անտոնովն ընդգծեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ պայմանավորվել են, որ պատասխանատվություն պետք է կրեն Արարատի մարզի Երասխ գյուղին օժանդակելու և բարելավելու համար:

«Երասխի գյուղապետի հետ արդեն իսկ պայմանավորվածություն ունենք, որպեսզի նա մեզ տարածք տրամադրի, որտեղ մենք արտադրություն կսկսենք: Նորագույն արտադրություն է լինելու՝ կոմպոզիտային ամրանների, ինչով Հայաստանում զբաղվում է մեկ կազմակերպություն: Այդպիսով մենք պետությանը հարկ կվճարենք, աշխատատեղեր կստեղծենք»,- շեշտեց Գեորգի Անտոնովը:

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված առաջին լայն քննարկումը կայացել է Մոսկվայում՝ հուլիսի 8-ին, որին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն՝ իր ղեկավարած պատվիրակությամբ:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40