Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Բելառուսից

13.02.2023 22:03
1088

Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը՝ կապված Ուկրաինայի ռազմական հակամարտության հետ։ Այսպիսի կոչով է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, փոխանցում է РБК-ն։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված հարձակման եւ Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղեւորություն դեպի Բելառուս ողջունելի չէ։ Բելառուսում գտնվող ֆրանսիացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել երկիրը ավտոմոբիլային ճանապարհով՝ Լիտվայի, Լեհաստանի կամ Լատվիայի հետ սահմանին անցակետերով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Լիտվայի եւ Լատվիայի հետ սահմանները մնում են բաց, իսկ Լեհաստանով մեկնողների համար հասանելի միակ անցակետը Բրեստ-Տերեսպոլն է։

Փետրվարի 13-ին ԱՄՆ-ը նաեւ հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետեւանքների» պատճառով, եւ առաջարկել է երկրում գտնվողներին շտապ լքել այն։

news.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24