ՌԴ–ն հիմա էլ կարող էր օգնել. Պուխովը պարզաբանել է` ինչ է պետք հայկական բանակին

27.02.2024 12:01
806

Ռազմական փորձագետը կարծում է, որ արևմտյան տեխնիկայի նմուշների հատուկենտ գնումները Հայաստանի պաշտպանունակության խնդիրը չեն լուծի, պաշտպանության ընդհանուր հայեցակարգ է հարկավոր։

Ռուսաստանը նույնիսկ հիմա շարունակում է որոշակի ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, ավելին՝ կարող էր Հայաստանին գումար հատկացնել բարեկամ պետություններից զենք գնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հայտնի ռազմական փորձագետ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։

Պուխովի խոսքով՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության պատճառով ռուսական պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները թույլ չեն տալիս լիարժեք մատակարարել այն համակարգերը, որոնց կարիքն ունի Հայաստանը։ Սակայն ՀՀ–ին զենք-զինամթերքով ապահովելու հարցը կարելի է այլ տարբեր միջոցներով լուծել։

«Հայտնի հանգամանքների բերումով (նկատի ունի ռազմական հատուկ գործողությունը. խմբ.) հնարավոր չէ կոնկրետ խոսել Հայաստան մատակարարումների, ծավալների մասին։ Բայց այն, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին օգնություն հատկացնել նույնիսկ հիմա, հաստատված փաստ է։ Ավելին` ինձ թվում է, որ Ռուսաստանը կարող էր որոշակի գումար հատկացնել Հայաստանին, որպեսզի նա կարողանա զենք գնել բարեկամ երկրներից։ Եթե Հայաստանն ինքը չի կարող, ապա ՌԴ-ն կարող է փողով օգնել։ Բայց այդ ամենը փակ բանակցությունների հարց է, ոչ թե բաց հայտարարությունների»,- ասաց փորձագետը։

Պուխովը նշեց, որ իր տեղեկություններով՝ ԱՄՆ-ն մի քանի անգամ արգելափակել է Իրանից զենք գնելու գործարքները, Հայաստանի ու Իրանի միջև գործարքները շատ մոտ են եղել իրականացմանը, ընդ որում՝ հենց իրանական վարկերով։ Իսկ փորձեր արել են ինչպես Հայաստանի գործող ղեկավարությունը, այնպես էլ նախորդ ղեկավարությունները։

Անդրադառնալով բանակաշինության ներկա փուլին` Պուխովը նշեց, որ Հայաստանը պետք է առաջին հերթին մտածի Իսրայելի նման համընդգրկուն պաշտպանություն կառուցելու մասին, որպեսզի յուրաքանչյուր երրորդը կարողանա ԱԹՍ կառավարել. Հայաստանի զինված ուժերի «ՆԱՏՕ-ական կառուցման» մասին խոսակցությունները, Ֆրանսիայից կամ Արևմուտքի այլ երկրներից ինչ-որ հատուկենտ գնումները հանրապետության պաշտպանունակության ամրապնդման հարցը չեն լուծի։

Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են կանխարգելիչ հարված հասցնել այդ արևմտյան սպառազինությունների տեղակայման վայրերին։ Եվ պատկերավոր ասած` այդ դժբախտ «Կեսարներին» (САУ CAESAR՝ ֆրանսիական արտադրության ինքնագնաց հրետանային կայանքներ) սպասարկող անձնակազմերը չեն հասցնի անկողնուց վեր կենալ։ Իսկ եթե Հայաստանը տոտալ պաշտպանություն ունենա, և յուրաքանչյուր երրորդ քաղաքացին կարողանա փոքր ԱԹՍ–ներ կառավարել, ապա զինված հակամարտության դեպքում Հայաստանը հակառակորդին ուղղակի հսկայական կորուստներ կհասցնի։ Պուխովի խոսքով՝ եթե նույն ՀԱՄԱՍ-ը հազարավոր ոչ մեծ դրոններ ունենար, ինչպես Ռուսաստանն ու Ուկրաինան հիմա ունեն ռազմաճակատի գծում, ապա իսրայելցիների կորուստներն ավելի լուրջ կլինեին։

«Պետք է ասիմետրիկ մտածել, նայել։ ՆԱՏՕ-ական շինարարություն․․․ Ոչ ոք չի վիճում, որ ավելի լավ է լինել հարուստ և առողջ, վատ է լինել աղքատ ու հիվանդ։ Դա եթե պատկերավոր համեմատենք ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ։ Բայց ՆԱՏՕ-ական կառուցումը 20-30 տարի է տևելու։ Նայեք, թե որքան դանդաղ էր դրան գնում Լեհաստանը, թեև բոլոր նախադրյալներն ուներ՝ ՀՆԱ-ի աճ, ինտեգրում, մարդկային կապիտալ»,- ասաց Պուխովը։

Ըստ նրա` չի կարելի ինչ-որ մոգական փրկիչների հավատալ, պետք է սթափ գնահատել իրավիճակը։ Իհարկե, դա դժվար է անել, հատկապես այն իրավիճակում, երբ երկիրը ծանր պարտություն է կրել։ Բայց միևնույնն է` պետք է ուշքի գալ։ Եվ նման վերաիմաստավորման, սեփական սխալների վրա աշխատելու օրինակներ պատմության մեջ շատ կան։ Պուխովի տեսանկյունից՝ Հայաստանը կարող էր սովորել հենց թեկուզ ամերիկացիներից, որոնք Վիետնամում պարտվելուց հետո «արնախառը փսլինքը սրբեցին և առաջ գնացին», իսկ Աֆղանստանից խայտառակ փախուստի դիմելուց հետո ձևացնում են, թե ոչինչ չի եղել։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11