Կապանում «Թումո» կենտրոն կկառուցվի

14.12.2023 17:17
910

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում և Դիլիջանում: Մի շարք քաղաքներում և գյուղերում տեղադրվել են շարժական լաբորատորիաներ։

Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կկառուցվի: Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշումն ընդունեց այսօրվա նիստում։

Նախագծի համար «Թումոյի» հիմնադրին («Սիմոնյան» կրթական հիմնադրամ) հատկացվեց շուրջ 1300 քառակուսի մետր տարածք:

Կենտրոնում անվճար հիմունքներով արտադպրոցական կրթություն կապահովվի 14 հիմնական ուղղություններով։

«Սիմոնյան» հիմնադրամը (պատկանում է ամերիկահայ բարերարների ընտանիքին) 2 տարվա ընթացքում կենտրոնում կներդնի մոտ 300 մլն դրամ (մոտ 745 հազար դոլար):

Հիմնադրամի միջոցներով նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Մի շարք քաղաքներում և գյուղերում տեղադրվել են շարժական լաբորատորիաներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40