Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

27.06.2023 17:28
867

Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում hունիսի 25-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն:

Ինչպես տեղեկանում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին Բորդոյի քաղաքապետ Պիեր Հյուրմիկը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան  ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը, ինչպես նաև տասնյակ ֆրանսահայեր Բորդոյից և շրջակա քաղաքներից:

ՀՀ Գլխավոր հյուպատոսն իր խոսքում շնորհակալության է հայտնել Բորդոյի քաղաքապետին ներկայության և քաղաքի հանրային այգում հայկական հուշարձանի տեղադրման թույլտվության, ինչպես նաև՝ Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միությանը՝ կարևոր նախաձեռնության համար:

Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ Գլխավոր հյուպատոսն ընդգծել է դրա առնչությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստի հետ: Շեշտվել է, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը:

Կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի, Արցախի համար նահատակված քաջորդիների և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը՝ Նիկոլյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման ու պետական օրացույցում ներառման, մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին լինելու համար և հիշատակել դիմադրության շարժման ակտիվ անդամ Միսակ Մանուշյանին Փարիզի Պանթեոնում ամփոփելու մասին Ֆրանսիայի նախագահի հունիսի 18-ին հրապարակված պատմական որոշումը՝ շեշտելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների արժեքների միասնությունը:    
Ծանոթություն. Բորդոյի հանրային զբոսայգում խաչքարի տեղադրումը նախաձեռնվել և իրականացվել է Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միության, մասնավորապես՝ միության ներկայիս նախագահ Ալեն Ներսեսյանի և  նախկին նախագահ Ռոբերտ Ներսեսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ: Խաչքարի հեղինակն է քանդակագործ Ավետիք Հունանյանը:
Խաչքարի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության 1.500.000 հայ զոհերի և Լեռնային Ղարաբաղի նահատակների, Ֆրանսիայի համար զոհվածներ հայերի հիշատակին – A la mémoire des 1.500.000 arméniens victimes du Génocide de 1915 et aux martyrs du Haut Karabagh, aux arméniens morts pour la France»:

https://artsakhpress.am/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12