ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԱՊԱՍՏԱՆ ԵՆՔ ԽՆԴՐԵԼ, ԳՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՓՈՂՈՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ

28.12.2021 11:51
1690

Մենք նորից եկել ենք ստեղ՝ կառվարության մոտ, որ ցույց տանք բոլորին, որ մենք կանք, արցախցի փախստականները դեռևս Հայաստանում են։ Մենք ստեղ փաստացի փախստականներ ենք ու ունենք պետության կարիքն ու աջակցությունը, սակայն Հայաստանի ու Արցախի կառավարությունները ասում են, թե մենք փախստականներ չենք, մենք ներքին տեղահանվածներ ենք։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ Արցախից տեղահանվածների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Մեր առաջին պահանջներից մեկն այն է, որ մենք վերադառնանք Հադրութ, վերադառնանք մեր բնակավայրերը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 7-րդ կետի համաձայն փախստականները՝ մենք, պետք է վերադառնայինք մեր բնակավայրերը, բայց, ինչպես տեսնում եք, նման բան չկա։ Մենք այսօր նորից դիմելու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, դիմելու ենք նորից Ֆրանսիայի դեսպանատուն։ Դիմելու ենք, որ նորից մարդկանց տեղեկացնենք, որ մենք կանք, մենք փախստականներ ենք, մենք ուզում ենք տեղեկացնել, որ մեր պետությունը մեզ պահում է, թաքցնում է չի ուզում բարձրաձայնել , որ մեր նման մարդիկ կան՝ փախստականներ։Մենք նաև քիչ հետո գնալու ենք Ֆրանսիայի դեսպանտուն, որպեսզի մեր նամակի պատասխանը ստանանք։ Կհիշեք, որ ժամանակ առաջ մենք ապաստան էինք խնդրել Ֆրանսիայի նախագահից, մեզ ասել էին, որ նամակը կհասնի նրան ու որոշ ժամանակ անց պատասխան կլինի, հիմա գնում ենք հասկանանք՝ ինչ է լինելու»,- ասաց նա։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22