Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու մեջ

13.10.2022 15:47
995

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միտումնավոր կոնֆլիկտ հրահրելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը դա անում է՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս:

France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին ամիսներին կողմերի միջև լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի:

«Ի՞նչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին: 5000 ռուս զինծառայողի իբր այնտեղ է սահմանը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտագործեցին այս հակամարտությունը, խաղացին Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ և վերադարձան, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որը մի ժամանակ իրենց մերձավոր երկիրն էր: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Նա ցանկանում է Կովկասում խառնաշփոթ ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ասել է Մակրոնը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40