Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. Հայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյակին

22.07.2022 17:16
1038

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

ԿԳՄՍ նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել  Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը:  «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ուրախությամբ փաստել, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկման ընթացքում կողմերը որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու և իրականացնելու նպատակով: Խմբի անդրանիկ նիստը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի 28-ին, որին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն:

Հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են նաև արդեն իսկ ձևավորված Ֆրանսիական ինստիտուտի և Շառլ Ազնավուրի թանգարանի տեղակայման խնդիրներին, գործունեության հեռանկարներին:

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի առկա խնդիրները, ներդրումների ծավալը և առաջիկա անելիքները:

Հիմնադրամը 12,5 մլն դրամի ներդրում է կատարել քոլեջի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայով, երաժշտական գործիքներով համալրման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, հրավիրվում են միջազգային ասպարեզում հայտնի մասնագետներ:

«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել և մասնակիցը դառնալ «Կատապուլտ», «Ստեղծագործ Եվրոպա», «ArtNexus» ծրագրերին, որոնց առանցքային նպատակն է զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները:

https://armenpress.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08