Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին

08.03.2023 15:45
863

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաև  2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար և  ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին դեռևս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։ 

Փալոնն իր նամակում նաև ուշադրության է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անմարդկային և անօրինական շրջափակման վրա, որը շարունակվում է արդեն երեք ամիս։  Նամակում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը գտնվում է հումանիտար ճգնաժամի եզրին, որը սպառնում է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության համար:

Նամակում նշվում է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու և բժշկական, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության շարունակական սահմանափակումը առաջացրել են  «անհաղթահարելի կարիքներ», ուստի այսօրվա դրությամբ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը լիովին անբավարար է։

Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանության նպատակով նամակում նաեւ կոչ է արվում Հայաստանին օգնություն ցուցաբերել իր ինքնիշխանության պաշտպանության գործում ՝ ադրբեջանական էքսպանսիայի և ավտորիտարիզմի դեմ պայքարում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40