Ֆուտբոլի վերադարձը իրադարձություն է

13.08.2021 12:16
5718

Կապանցիները օգոստոսի 12-ին քաղաքային մարզադաշտում մասնակիցը եղան ֆուտբոլային հանդիպման: Հանրապետության ֆուտբոլի առաջնության առաջին խմբի շրջանակում Կապանի «Գանձասարը» (գլխավոր մարզիչ՝ Տիգրան Եսայան) ընդունեց Գյումրիի «Շիրակին»:

Հանդիպումը սկսելուց առաջ հանդիսականները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Գանձասար» ակումբի հիմնադիր նախագահ Մաքսիմ Հակոբյանի եւ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը, որոնց թվում է «Գանձասարի» սան Տիրան Պետրոսյանը: Այնուհետեւ թիմերի ավագները հանրապետության օրհներգի հնչյունների ներքո բարձրացրեցին հանրապետության եռագույնը, ՀՀ ֆուտբոլի 30-րդ առաջնության դրոշները: Գնդակը խաղի մեջ մտցնելու իրավունքը վերապահվեց «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին:

Մինչեւ հանդիպման 15-րդ րոպեն խաղադաշտում հետախուզական ֆուտբոլ էր ընթանում: 18-րդ րոպեին «Գանձասարը» տուգանային  հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Ալեն Կարապետյանը: Հյուրերից երեք րոպե պահանջվեց հավասարեցնելու հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբում թիմերը դարձյալ փոխանակվեցին գոլերով, որից հետո «Շիրակը» եւս մի գոլ խփեց՝ հաղթանակի նժարը թեքելով իր կողմը: Դաշտում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, այնուամենայնիվ, «Գանձասարի» փորձի պակասը զգալ տվեց:

Պարտությունը բնավ էլ չստվերեց օրվա խորհուրդը, քանզի տեւական ընդմիջումից հետո մեծ ֆուտբոլը վերադարձել է Կապան:

Իրադարձությանը մասնակցում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով հանդիպումից առաջ «Սյունյաց երկրի» հետ ճեպազրույցում ասաց, որ հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի համար գերխնդիր էր մեծ ֆուտբոլը Կապան վերադարձնելը: Ինչ վերաբերում է մարզկենտրոնի ֆուտբոլային ենթակառուցվածքներին՝ Ա. Մելիքբեկյանը նշեց, որ ֆուտբոլի առաջնության շեմին բավականին գործ է արվել, իսկ եղած թերություններն իրենց օգնությամբ կշտկվեն, եւ Կապանում հանդես եկող թիմերն առավել մրցակցային հնարավորություն կստանան:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40