Գագիկ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

31.10.2018 16:29
1104

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին  մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրել է Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները և կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման և կո­ռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատա­վորման մոտեցումները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական  վարույթ­ների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակ­ցության ամրապնդման հետ կապված հարցեր:   

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել  և կարևորել է ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մաս­նակցու­թյունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40