Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում

12.01.2022 19:29
3066

ՀՀ վարչապետի N 24-Ա որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: Ըստ աղբյուրի՝ հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակ»-ի մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:

 ««Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր, և ձայնը հաստատ։ Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն, միանգամից այդպիսի հասունություն – մեր բանաստեղծությունը նախկիններում թերևս մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց։ Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս. ճշմարիտ բանաստեղծներն իսկապես գալիս են մի այլ ժամանակներից և ապրում են իրենց այդ գերխիտ ժամանակով»,- այսպես է բնութագրել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում: 1949 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թ. ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։

1958-1959 թթ. աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թ. նշանակվել է Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1991-1999 թթ. եղել է Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թթ. ընտրվել է Հայաստանի գրողների միության վարչության նախագահ, 1999-2003 թթ. նշանակվել է  Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական։

Արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի (1985), ՀՀ նախագահի մրցանակի (2003), Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալի (1998), Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի (2011), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի (2010), Հայաստանի վարչապետի հուշամեդալի (2015): Երևանի պատվավոր քաղաքացի է (2017):

Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ «Իմ աշխարհը», լույս է տեսել 1963 թվականին։ Դավոյանը 60-ականների «ոսկե» սերնդի ներկայացուցիչներից էր, նոր բանաստեղծության կոչնակներից, որը կարճ ժամանակում իր հաստատուն տեղն ունեցավ մեր գրական ընթացքում: Շարունակելով մեր գրականության ավանդույթները՝ նա ապահովեց մի նոր թռիչք, որը միայն ինքը կարող էր անել: Դավոյանի ստեղծագործությունները երգեր են դարձել, սիրված երգեր և դեռ երկար կմնան ունկնդրի հիշողության մեջ:

Հայտնի են Դավոյանի «Ստվերների միջով» (Երևան, 1967), «Ռեքվիեմ» (Երևան, 1969), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972), «Մեղրահաց» (Երևան, 1973), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975), «Ինչ էր եղել» (Երևան, 1977), «Տաք սալեր» (Երևան, 1978), «Պոեմներ» (Երևան, 1980), «Պղնձե վարդ» (Երևան, 1983), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984), «Էպոս պատանության» (Երևան, 1984), «Տխուր փիղը» (Երևան, 1985), «Սահման» (Երևան, 1986), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1986), «Ընտիր երկեր» (Երևան, 1987), «Քարե բարձ» (Երևան, 1989), «Էպոս պատանության» (Երևան, 1989) և այլ ժողովածուներ:

Գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26