Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը

16.06.2020 10:38
1070

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

 
«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված առկա է հումանիտար և սոցիալ-տնտեսական աղետի սպառնալիք։ 
 
Մեր երկիրն իր բնակչության քանակով աշխարհում զբաղեցնում է 135-րդ տեղը, մինչդեռ 1 միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների ընդհանուր թվի, օրական վարակվածների  և մահացածների թվաքանակի ցուցանիշներով այն առաջատարների մեջ է: 
Աշխարհում 1 միլիոն բնակչի հաշվարկով միջինը մահանում է 56,1 մարդ։ Մեզ մոտ այդ ցուցանիշը 96 է։ 
Մեր հարևան երկրների, հատկապես Վրաստանի համեմատ մեզանում պարզապես խայտառակ պատկեր է։ Վրաստանում վարակվածների թիվը Հայաստանում արձանագրվածից քիչ է մոտ 20 անգամ։ Կորոնավիրուսային մահացության ցուցանիշով մենք Վրաստանին զիջում ենք ավելի քան 20 անգամ։ 
 
Համաճարակը, առողջապահական աղետալի վիճակից զատ, իր կործանարար ազդեցությունն է թողնում  երկրի տնտեսության և քաղաքացիների` առանց այդ էլ անմխիթար սոցիալական վիճակի վրա: Պաշտոնական տվյալներով` անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, կտրուկ նվազել են քաղաքացիների եկամուտները։
 
Այս աղետալի իրավիճակի  ուղղակի պատասխանատուն կառավարությունն է՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Թեպետ  նա  հետևողականորեն  փորձում է ստեղծված  իրավիճակի պատասխանատվությունը բարդել   ժողովրդի վրա, այդուհանդերձ  գնալով ավելի ու ավելի է ընդլայնվում մեր այն քաղաքացիների շրջանակը, ովքեր   հասկանում են, որ խնդիրն ապաշնորհ կառավարման մեջ է։
Իշխանությունը սեփական սխալներից հետևություններ անելու, միջազգային դրական փորձը կիրառելու և հանրային համերաշխություն, մոբիլիզացիա ապահովելու փոխարեն խորացնում է պառակտումը հանրության շրջանում, անտեսում է քաղաքական ու փորձագիտական շրջանակներից հնչող ռացիոնալ առաջարկները։
 
Արտակարգ դրության ռեժիմի շարունակական երկարաձգումը դարձել է ոչ թե համաճարակի դեմ պայքարի, այլ մարդկանց քաղաքական իրավունքները սահմանափակելու, ընդդիմախոսների նկատմամբ  քաղաքական հետապնդումներ իրականացնելու  և ցանկացած գնով  իշխանությունը պահելու գործիք։
 
Ասվածի վառ ապացույցն է խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնելու  փաստը,  ինչն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի։
 
ԱԺ ներկայացրած դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու և ազատությունից զրկելու հարցով, բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ։ 
Բացի քաղաքականից, խորհրդարանական ընդդիմության դեմ արշավն ունի նաև սեփականության վերաբաշխման նպատակ։ Այդ նպատակին են ծառայում նաև արտակարգ դրության ժամանակահատվածում բազմաթիվ տնտեսական օրենքների ընդունումը և նախագծերի շրջանառումը (գույքահարկի ավելացում, բանկային գաղտնիքի վերացում, առանց մեղադրական դատավճռի մասնավոր գույքի բռնագրավում և այլն)։ 
 
Ելնելով վերը շարադրվածից՝ մենք արձանագրում ենք, որ իշխանության գործելաոճն անընդունելի է և նպաստում է ներքին ապակայունացմանը, հանրային բաժանումներին, թշնամանքի մթնոլորտի ձևավորմանը։ 
 
Մենք դատապարտում ենք համավարակի պատրվակով սահմանված արտակարգ դրության ռեժիմը սեփական նեղ խմբակային   նպատակներին ծառայեցնելու, քաղաքացիների և կուսակցությունների քաղաքական ազատությունները սահմանափակելու  վարչապետի գործելաոճը։   
Իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հանդուրժում ոչ միայն քաղաքական այլակարծությունը, այլ նաև իրենց անվերապահ ազդեցությունից դուրս ցանկացած կառույցի գործունեությունը։ 
 
«Վերնատունը» գտնում է, որ   համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները և անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, համերաշխության մթնոլորտ ապահովելու, երկիրը հնարավոր ցնցումներից զերծ պահելու ելքը  հակաճգնաժամային կառավարության ձևավորումն է: 
Սա օրվա քաղաքական հրամայականն է»։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12