Գալիք տարվա հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագները

07.08.2019 19:46
1132

ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, արդյունքում, 2020 թվականի հունվարի 1-ից՝

  • ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
  • մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
  • տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
  • sms- հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

2019-ի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները.  45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է, համապատասխանաբար, ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms-հաղորդագրության համար 60 դրամ սակագնի փոխարեն՝ 40 դրամ սակագին:

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

30.10.2026 11:04

Գևորգ Փարսյանի ձեռնարկած «Ուխտագնացություն Կապան» նախագիծը՝ գործողության մեջ․ այս անգամ Բաղաբուրջի սրբավայրերում էինք

30.10.2026 10:07

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47