«Գանձասար-Կապանը» չկարողացավ նվաճել սուպերգավաթը

31.07.2018 11:33
1127

Հուլիսի 29-ին «Ալաշկերտ»- «Գանձասար-Կապան» սուպերգավաթային հանդիպումով մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2018-2019 մրցաշրջանը:Հաջողությունը ուղեկցեց Երեւանի «Ալաշկերտին», որն առաջին խաղակեսում երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ հաղթական հաշիվը պահպանեց մինչեւ խաղավարտ եւ երկրորդ անգամ արժանացավ սուպերգավաթին: Իսկ «Կապան-Գանձասարը» ձեռքից բաց թողեց պատվավոր ավարը նվաճելու պատեհ առիթը:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, այն մեկնարկելու է օգոստոսի 4-ին եւ անցկացվելու է չորս խաղաշրջանով, տեղի կունենա 36 տուր: Այս մրցաշրջանում առաջնությանը կմասնակցի ինը թիմ՝ նախորդ մրցաշրջանի վեցի փոխարեն: «Գանձասար-Կապանը» առաջնության անդրանիկ տուրում օգոստոսի 5-ին կհյուրընկալվի Երեւանի «Փյունիկին»: Ինչպես հայտնում է «ֆուտբոլ-պլյուս» շաբաթաթերթը, կապանյան թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: 

Իսկ թե ե՞րբ ֆուտբոլը կվերադառնա Կապան, ֆուտբոլասերները սպասում են վարչապետի խոստմանը, որ նա հուլիսի 5-ին բարձրաձայնեց կապանցիների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով նրանցից մեկի հարցին. «Խոստանում եմ՝ շատ արագ ֆուտբոլը կվերադառնա Կապան»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40