«Գանձասար-Կապանը»՝ ՀՀ գավաթակիր

18.05.2018 15:49
1454

Հայաստանի ֆուտբոլի գավաթն առաջին անգամ կապանյան գրանցում ստացավ: Իր պատմության ընթացքում «Գանձասար-Կապանը» երկրորդ անգամ էր դուրս եկել այդ մրցաշարի եզրափակիչ: 2014-ին գավաթակրի տիտղոսը զիջել էր Երեւանի «Փյունիկին»: Մայիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2018 թ. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Գանձասար-Կապանը» հանդիպեց հանրապետության ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» հետ:

«Բավականին բարդ խաղ է լինելու, լավ ենք տրամադրվել: Սա մեզ համար կարեւոր խաղ է, պատմություն կերտելու հնարավորություն ունենք: Տղաները գիտակցում են դա, շատ ենք ուզում հաղթել»,- հանդիպման նախօրեին լրատվամիջոցներին հայտնել էր թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով՝ 0:0: Լրացուցիչ ժամանակում հանդիպման հաշիվը բացել է ալաշկերտցի Միհրան Մինասյանը՝ լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավելացված ժամանակում: Տասը րոպե անց Լուբամբո Մուսոնդան խփել է պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները, ովքեր հաղթել են 4:3 հաշվով եւ նվաճել պատվավոր գավաթը:

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներին, մարզչական շտաբի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ թիմի բոլոր երկրպագուներին՝ նշանակալի նվաճման համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40