Գանձասարի բեմադրությունն ու ՄԱԿ-ի լռությունը

16.09.2026 15:13
99

Գանձասարը հերթական անգամ հայտնվել է ադրբեջանական պատմական կեղծարարության բեմում։ Բայց այս անգամ տեսարանի ամենախնդրահարույց մասը միայն այն չէ, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ավելի լուրջ է այն, թե ովքեր են կանգնած նրա կողքին, ինչ են տեսնում և ինչ են նախընտրում չտեսնել։
 
2026 թվականի սեպտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները օտարերկրյա դիվանագետների համար այց են կազմակերպել Գանձասար և Դադիվանք։ Հիքմեթ Հաջիևը Գանձասարը ներկայացրել է որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ միաժամանակ պնդելով, թե հայկական կողմը պատմական հուշարձանների նկատմամբ իրականացրել է «կեղծ» կամ աղավաղող վերականգնումներ։
 
«Տեսանյութերում և հրապարակումներում առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև այն տեսարանը, երբ Հաջիևը միջազգային հյուրերին ցուցադրում է միջնադարյան ձեռագրերի ֆաքսիմիլեներ՝ դրանք ներկայացնելով որպես հայկական պատմության կեղծման ապացույց։ Սակայն այստեղ կա մի էական հանգամանք․ դրանք բնօրինակ ձեռագրեր չեն եղել, այլ ֆաքսիմիլեներ։ Մատենադարանը նախկինում պարզաբանել է այդ նյութերի բնույթը, իսկ բնօրինակների ապահով տեղափոխումն ու պահպանումը կապված է հենց դրանց պահպանության անհրաժեշտության հետ»,- MediaHub-ին ասաց Մատենադարան-Գանձասարի տնօրեն Մերի Դավթյանը։
 
Ըստ Դավթյանի՝ բնօրինակ ձեռագրերը Գանձասարից Հայաստան են տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի օրերին։
 
Ի՞նչ է անում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, երբ միջազգային հանրության ներկայությամբ օկուպացված տարածքում պատմամշակութային ժառանգության պատկանելիությունը ներկայացվում է միակողմանի և վիճահարույց քաղաքական մեկնաբանությամբ։
 
2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում, Ադրբեջանին պարտավորեցրեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու ու պատժելու համար։ Դատարանը հատուկ նշել էր եկեղեցիները, այլ պաշտամունքային վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատներն ու արտեֆակտները։
 
Ավելին՝ դատարանը հստակ արձանագրել էր, որ այդ ժամանակավոր միջոցներն ունեն պարտադիր իրավական ուժ։
 
«Ուրեմն խնդիրը միայն այն չէ, որ Ադրբեջանը Գանձասարի պատմությունը փորձում է ներկայացնել իր քաղաքական հայեցակարգի շրջանակում։ Խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հայտնվում են այդ քաղաքական ներկայացման կադրում՝ առանց տեսանելի հակադարձման կամ նույնիսկ փաստերի անկախ ստուգման»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թեմային վաղն ասուլիսով կանդրադառնան։

Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են. Զախարովա

16.09.2026 15:44

Գանձասարի բեմադրությունն ու ՄԱԿ-ի լռությունը

16.09.2026 15:13

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու օգտին

16.09.2026 14:38

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան

16.09.2026 14:26

Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում

16.09.2026 14:10

Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղերձը կալանավայրից

16.09.2026 12:54

ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

16.09.2026 12:45

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

15.09.2026 20:46

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57