«Գանձասարն» առայժմ չի գոհացնում

13.09.2013 16:28
1900

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունում անցկացված չորս հանդիպումներում Կապանի «Գանձասարը» վաստակել է ընդամենը 4 միավոր եւ գնդակների 8-9 հարաբերությամբ զբաղեցնում է առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Գանձասարը» մեկնարկային տուրում Գյումրիում «Շիրակին» հաղթելուց հետո, հաջորդ երեք տուրում մեկ միավոր է վաստակել: Չորս խաղից երեքում արձանագրվել է 3:2 հաշիվը, երկու անգամ այդ հաշվով պարտվել է, այդ թվում Երեւանի «Արարատի» հետ օգոստոսի 31-ին կայացած արտագնա հանդիպման ժամանակ: Դրանից հետո էր, որ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը գրել է. «Մենք հեռու ենք այն մտքից, որ «Գանձասարը» կորցրել է իր մարտական դեմքը: Բայց այն, ինչ տեսանք «Արարատի» հետ խաղում` վատ իմաստով մեծապես զարմացրեց, եւ պետք է լուրջ ահազանգ լինի: Խաղադաշտում չկար համերաշխ ու համախմբված կոլեկտիվը, որ մենք տեսել ենք Ղազախստանի «Ակտոբեի» հետ Եվրալիգայի գավաթի խաղարկության արտագնա մրցավեճում»:

Նշենք նաեւ, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի սեպտեմբերի 6-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպմանը հայտավորվել էին «Գանձասարի» ֆուտբոլիստներ` դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Հրայր Մկոյանը եւ Արթուր Ավագյանը: Ընդ որում` Հրայր Մկոյանը մասնակցեց հայ ֆուտբոլասերներին մեծ ոգեւորություն պատճառած` հաղթական ելքով այդ հանդիպմանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40