«Գանձասարը» դարձավ «Գանձասար-Կապան»

12.03.2015 16:30
2048

Այն բանից հետո, երբ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությունը, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող «Գանձասար» թիմի գլխին սեւ ամպեր կուտակվեցին:

Մինչ այդ առաջնություններում հիմնականում մրցանակային տեղեր գրաված թիմը հովանավորվում էր համանուն ֆուտբոլային ակումբի միջոցներով, որոնց առյուծի բաժինը տրամադրում էր ակումբի նախագահ Մաքսիմ Հակոբյանը: Խառնաշփոթը սկսվեց այն բանից հետո, երբ կոմբինատի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ օրենքն արգելում է ընկերությանը ֆինանսական միջոցներ տալ հասարակական կազմակերպությանը, ինչպիսին է ֆուտբոլային ակումբը, եւ 2015թ. հունվարի 1-ից կդադարեցնի «Գանձասարի» ֆինանսավորումը:

Աշուն-գարուն սկզբունքով անցկացվող ընթացիկ առաջնությունը ձմեռային դադարի մեջ էր, եւ, անորոշ վիճակից ելնելով, «Գանձասարի» շատ ֆուտբոլիստներ սկսեցին կացությունից ելքեր որոնել: Ոմանք հեռացան թիմից, ոմանք ձմեռային նախապատրաստական փուլն անցկացրին առաջնության մասնակից այլ թիմերի հետ, եւ միայն «Գանձասարը» մնաց բացահայտ պարապուրդի մեջ` առանց լուրջ նախապատրաստական քայլեր անելու:

Բարեբախտաբար, թե՛ կոմբինատը, թե՛ ֆուտբոլային ակումբը եւ թե՛ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շահագրգռվածություն դրսեւորեցին հանգույցն արձակելու համար: Փետրվարի 25-ին, որոշ ուշացումով, սակայն ոչ վերջնականապես ուշացած, ՀՖՖ-ն հրավիրեց գործկոմի արտահերթ նիստ` բոլոր կողմերի մասնակցությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ֆուտբոլային ակումբը իրավաբանորեն ներառել «ԶՊՄԿ» ՓԲԸ կառուցվածքի մեջ, եւ որպեսզի այն համարվի նախկինի իրավահաջորդը (այլապես թիմը ստիպված կլիներ բարձրագույն խմբի փոխարեն հանդես գալ առաջին խմբում), հանդես կգա «Գանձասար-Կապան» անվան տակ, ինչին պետք է համաձայնություն տան «Գանձասար» ֆուտբոլային հկ-ն ու «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն:

Հանրապետության ֆուտբոլային պատիվը փրկելու, ֆուտբոլասերների ցանկությանն ընդառաջելու, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը խթանելու այս ջանքերն ապարդյուն չանցան:

Առաջնության գարնանային փուլի մեկնարկը տրված է, թիմերը մեկական հանդիպում են անցկացրել: «Գանձասար-Կապան» թիմի առաջին խաղը հետաձգվել է, թիմը խնդրել է ՀՖՖ-ին հետաձգել նաեւ 2-րդ խաղը, ինչը հարգվել է, որպեսզի գոնե հասցնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել:

«Գանձասար-Կապանի» մարզիչ է նշանակվել 70-ականների «Արարատի» ֆուտբոլիստ Սամվել Պետրոսյանը, ով տարիներ առաջ գլխավորել է «Գանձասարի» մարզչական շտաբը: Ըստ «Ֆուտբոլ-պլյուսի»` նոր թիմը հիմնականում հանդես կգա առանց օտարերկրացիների, կկոմպլեկտավորվի հայ ֆուտբոլիստներով եւ առայժմ կօգտվի «Գանձասարի» ենթակառուցվածքներից, իսկ ակումբի նոր տերերը խոստացել են էականորեն ավելացնել ֆինանսավորումը:

Ս.ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08