«Գանձասարը» մրցաշրջանն ավարտեց հաղթանակով

21.05.2024 14:00
967

Կապանի «Գանձասարը» (ակումբի նախագահ՝ Վլադիկ Առաքելյան, թիմի ավագ մարզիչ՝ Կարեն Բարսեղյան) մայիսի 20-ին «Լեռնագործ» մարզադաշտում ընդունեց Երևանի «Փյունիկ-2»-ին: Կապանյան թիմի համար խաղը ոչ մի նշանակություն չուներ, քանզի արդեն նվաճել էր հաղթողի կոչումը: Հենց խաղասկզբում, օգտվելով դարպասապահի անփույթ խաղից, «Գանձասարի» թիմի ավագ Օրբելի Համբարձումյանը բացեց խաղի հաշիվը: Մինչև խաղակեսի ավարտը թիմերը փոխանակվեցին գոլերով, և  հանդերձարան գնացին, երբ լուսատախտակին վառվում էր 3:3 հաշիվը:

Երկրորդ խաղակեսում «Գանձասարը» ևս երկու անգամ գրավեց հյուրերի դարպասը, ինչին հյուրերը պատասխանեցին մեկ գոլով: Ի վերջո ստացվեց դիտարժան խաղ, ինչից շահեց հանդիսականը:

Ընդ որում հանդիսականը խաղավարտից հետո ականատես եղավ մի հաճելի իրադարձության. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արթուր Սահակյանը չեմպիոնական գավաթը և ոսկե մեդալներ հանձնեց «Գանձասար»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին, ինչին հաջորդեցին շնորհավորանքները և բարեմաղթանքները:

Ամենավերջում «Սյունյաց երկիրը» դիմեց «Գանձասարի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանին հետագա պլանների առնչությամբ: Նա փոխանցեց, որ լարված մրցաշրջանից հետո ուզում են հանգստանալ, այնուհետև կնախանշեն առաջիկա ծրագրերը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40