Գարեգին Բ-ն Շվեյցարիայում խոսել է Արցախի բռնազավթման և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին

30.05.2025 16:11
724

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը միջազգային համաժողովում խոսել է Արցախի բռնազավթման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Գարեգին Երկրորդի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Համաժողովն այսօր բացվել է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։

Իր խոսքով վեհափառն ընդգծել է, որ այսօր էլ աշխարհում ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների։ Այս արհավիրքները հայ ժողովուրդը վերապրել է 2020 և 2023 թվականներին Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ Արցախը հայաթափված է, Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ բռնազավթված են, իսկ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Այս ամենի կողքին Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ նրանց նկատմամբ իրականացնելով ցուցադրական, շինծու դատավարություն, որը խախտում է միջազգային իրավական նորմերը։

«Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,- նշել է վեհափառը։

Նա ցավով արձանագրել է, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր Ադրբեջանը շարունակում է հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների ոչնչացումը։

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը»,- հավելել է կաթողիկոսը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով։

Կաթողիկոսը հիշեցրել է, որ մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլև համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ նա ընդգծել է, որ ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ:

Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման, արցախահայության անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու և հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40