Մոսկվա կատարած այցից հետո Պուտինը Փաշինյանին արգելել է կատարել Վաշինգտոնի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

02.10.2025 15:46
662

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը:

Զուլֆուղարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

«ՀՀ-ի ԵՄ անդամակցության և Մոսկվայից հեռանալու մասին խոսակցությունները պարզապես քողարկում են։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած զորահանդեսի պատվավոր հյուրը կշարունակի կատարել «գործակալի» գործառույթը:

Փաշինյանը իր հռետորաբանության փոփոխությունը ամերիկյան կողմին կբացատրի նրանով, որ պատրաստվում է ընտրությունների և պետք է կոշտացնի իր դիրքորոշումը»,-կարծում է նա:

Նա ընդգծել է, որ վաշինգտոնյան հանդիպման իրական արդյունքները կայանում են նրանում, որ Հայաստանը երկկողմ փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ և պարտավորություն ստանձնել բանակցություններ սկսել «Զանգեզուրի միջանցքի» օգտագործման ձևաչափի շուրջ:

«Հայաստանը բանակցում է միայն ամերիկյան կողմի հետ, բայց Ադրբեջանը, չնայած դրան ուղղակիորեն չի մասնակցում, վետոյի իրավունք ունի։ Եթե ապահովվեն Նախիջևանի հետ անվտանգ և անարգել հաղորդակցության պայմանները, Բաքուն չի խոչընդոտի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը չի մասնակցի նախագծի իրականացմանը»,-ավելացրել է Զուլֆուղարովը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշման կոշտացումը բացատրվում է Մոսկվայի ճնշմամբ։ Ներկա իրավիճակից ամենից շատ դժգոհ են Ռուսաստանն ու Իրանը, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ բանակցությունների նոր ձևաչափերը թուլացնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում:

«Տարբեր պատրվակներով Փաշինյանը կհետաձգի ամերիկացիների հետ համաձայնագրի հետ կապված հարցերը կամ կառաջարկի դիրքորոշումներ, որոնք այն անընդունելի կդարձնեն Ադրբեջանի համար։ Այս ամենը, ակնհայտորեն, Մոսկվայի ճնշման արդյունք է։ Նա միշտ էլ եղել է Ռուսաստանի կամքի կատարողը և դա բազմիցս ցույց է տվել, նույնիսկ Հայաստանում»,-նշել է Զուլֆուղարովը։

Նա նաև ասել է, որ 1992 թվականից «Զանգեզուրի միջանցքում» արդեն տեղակայվել են ռուս սահմանապահներ, և ապագայում նրանց ներկայությունը կարող է հատվել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաքելությունների հետ:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես այս ամենը տեղի կունենա գործնականում, բայց մի բան ակնհայտ է՝ Մոսկվան չի ցանկանում ընդունել Վաշինգտոնի պայմանավորվածությունների արդյունքները և Փաշինյանին հրահանգ է տվել ձգձգել գործընթացը»,-հավելել է Ադրբեջանի նախկին նախարարը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01