Ուրանի հարստացման հարցը ենթակա չէ քննարկման ԱՄՆ-ի հետ բանակցություններում. Իրանի ԱԳ նախարար

16.04.2025 14:47
574

Իրանում ուրանի հարստացումn ընդհանուր առմամբ ընդունված փաստ է, և չնայած արևմտյան երկրներում դրա մակարդակի վերաբերյալ պոտենցիալ մտահոգություններին, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին։

«Մենք կկարողանանք բանակցություններ սկսել հնարավոր գործարքի շուրջ, եթե ամերիկացիները կառուցողական դիրքորոշում ընդունեն: Իրանի հարստացման (ուրանի-Խմբ.) հարցը իրական է, և մենք պատրաստ ենք աշխատել վստահության ամրապնդման վրա (իրանական միջուկային ծրագրի նկատմամբ-Խմբ.), չնայած որոշ մտահոգություններին», - ասել է նա: 

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը նույն վայրում կկայանա ապրիլի 19-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին բացատրել է, որ Իրանի հետ բանակցային գործընթացը կենտրոնանալու է երկու կետի վրա։ Առաջինն ուրանի հարստացման մակարդակն է. Վաշինգտոնը ձգտում է ստիպել Թեհրանին դադարեցնել միջուկային նյութերի հարստացումը 3,67 տոկոսի շեմից բարձր: Երկրորդը կետն Իրանի հրթիռային ծրագիրն է։ Սական իրանական կողմը հասկացրել է, որ մտադիր չէ այդ հարցը քննարկել ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40