ՌԴ–ն եղբայրական է վերաբերվում ՀՀ–ին, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալն ամեն ինչ կփոխի․ ռուս պատգամավոր

14.04.2025 11:06
720

ՀՀ–ն գնում է դեպի ԵՄ, ԱԺ-ն կանաչ լույս վառեց Եվրամիությանն անդամակցությանը, սակայն, այդպես էլ չենք լսել պաշտոնական ԵՄ–ից հայտարարություն, որ իրենք «սպասում են» մեզ։

Եթե ՀՀ–ն ի վերջո առարկայացնի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ՀՀ–ն պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. սա հստակ է և Մոսկվայից այս մասին շատ հստակ հայտարարել են:

Ի՞նչ են մտածում ՌԴ–ում․ MediaHub-ը «Եվրասիա ավանդական արժեքների տարածք» միջազգային ֆորումի շրջանակում զրուցեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Արտյոմ Մետելևի հետ։

«Վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ ՌԴ-ն միշտ եղբայրական է եղել Հայաստանի հետ, միլիոնավոր Հայաստանի քաղաքացիներ ապրում են Ռուսաստանում, մեր տնտեսությունները, սոցիալական ու մշակութային կյանքը շատ փոխկապակցված են։ Հետևաբար, այն ամենը, ինչ կատարվում է երկրում, ի դժբախտություն մեզ, ինչ-որ առումով ողբերգական գաղափար է կամ պարզապես մեծ անհանգստություն է առաջացնում: Եվ հույս ունենք, որ դա վաղ թե ուշ կավարտվի»,– MediaHub-ի հարցին ի պատասխան նշեց ռուս պատգամավորը։

Ըստ Մետելևի՝ ԵԱՏՄ–ն միություն է, որը ներառում է Ռուսաստանը և Հայաստանը, ինչպես նաև շատ այլ երկրներ, որոնք ունեն բարեկամ  պետություններ, այն, ինչ անհրաժեշտ է առաջին հերթին մարդկանց, ոչ թե քաղաքական գործիչներին: 

«Այս մշակութային կապերի խզումը ոչ միայն ավելորդ է, այլև վտանգավոր, կործանարար տնտեսական, նյութատեխնիկական և բազմաթիվ այլ շղթաների կորստի տեսանկյունից։ Եթե խոսենք տնտեսության մասին, ապա Հայաստանի տնտեսությունը շատ սերտորեն կապված է Ռուսաստանի հետ: Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ այստեղ աշխատում են ՀՀ միլիոնավոր քաղաքացիներ, իսկ հարմարավետ ինտեգրացիոն մեխանիզմը, որն այսօր գոյություն ունի երկու երկրների միջև, չի կարող խախտվել, որևէ տուրք մտցվել կամ հարկեր բարձրացնել, ինչը կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը, դուրս գա միություններից և ընտրի այլ կանոններ, որտեղ բոլորովին այլ տնտեսական կանոններ կկիրառվեն»,– ասաց ռուս պատգամավորը։

Պատգամավորը, եզրափակելով իր խոսքը, ասաց․ «Եվս մեկ անգամ ընդգծեմ. Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ միշտ եղել է այնպես, ինչպես իր ընկերոջ, դաշնակցի, եղբոր նկատմամբ, ում հետ մենք երկար տարիներ միասին ենք ապրել, և հուսով եմ, որ դա կշարունակվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

mediahub.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34