Աջ ղեկով ավտոմեքենաները կարող են ներկրվել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան

25.10.2018 18:24
1312

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը որպես տրանսպորտային միջոց, բայց կարող են դրանք որպես պահեստամաս ներկրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Վաղը այս հարցով տեղի են ունենալու քննարկումներ, ու կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի։ Քննարկումներին հրավիրվելու են պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև այդ մեքենաների առևտրով զբաղվող մարդիկ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ  Հայաստանի երթևեկությունը հարմարեցված ու նախատեսված է ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների համար։

«Որպես տրանսպորտի նախարար՝ ես ասում եմ՝ ՀՀ տրանսպորտային համակարգը նախատեսված է ձախ ղեկ ունեցող տրասնպորտային միջոցների համար, և հստակ է՝ օրենքն արգելում է աջակողմյան մեքենաների ներմուծումը որպես տրանսպորտային միջոց», - ասաց Հակոբ Արշակյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է աջ ղեկով մեքենաներ ներկրել ոչ որպես տրանսպորտային միջոց, նախարարը դրական պատասխան տվեց: «Այո՛, դրանք կարող են բերել որպես պահեստամաս»,- ասաց նա։

2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։ 

Այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին իրականացրել Բագրատաշենի անցակետում:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40