Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը. APA

09.10.2023 14:15
778

Իրանի Իսլամական հանրապետւթյան նախագահ Էբրահիմ Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով շաբաթ օրը կառավարության նիստի ժամանակ Ռայիսիի արած հայտարարությունը։

Նշվում է, որ վերջինս ընդգծել է Արաքսի սահմանային անցակետի շինարարության արագացման կարևորությունը։

Իրանի նախագահն ասել է, թե այս նախագծի մեկնարկը կբարձրացնի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի մակարդակը։

Անցած շաբաթ օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի ունեցավ Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Ըստ կողմերի՝ «ստեղծված ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն»։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12