Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

15.09.2020 20:54
4704

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan-ն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Հանդիպման մեկնարկին նախարարը նշել է, որ մարզպետների հետ անցկացվող խորհրդակցությունները վերստին պարբերական կլինեն, քանզի այդ մասով վերացված են երկրում համաճարակային իրադրությամբ պայմանավորված խոչընդոտները։

Խորհրդակցության ընթացքում մարզպետների կողմից նախարար Սուրեն Պապիկյանին են ներկայացվել ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Հաստատված շուրջ 700 սուբվենցիոն ծրագրից 65-ն արդեն իսկ ավարտված են, մյուսները իրականացման փուլում են։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքները, բարձրաձայնվել են աշխատանքային գործընթացում ծագող խնդիրները և նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։

Հանդիպման օրակարգի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել մարզպետների գնահատման նոր կարգի մշակման գործընթացին, ինչպես նաև մարզպետարանների կառուցվածքում և կանոնադրություններում սպասվող փոփոխություններին։ Նախարարը հորդորել է մարզպետներին սպասվող կառուցվածքային փոփոխությունների գործընթացում առաջնորդվել մարզպետարանների գործունեությունը հնարավորինս լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու հրամայականով։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալներին, համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, կրթական հաստատություններում աշխատակազմերի թեստավորմանն առնչվող հարցերին, ինչպես նաև երկրում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ հսկողությանն առնչվող մի շարք հարցերի։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40