Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեայի 9-րդ նստաշրջանին

15.01.2019 15:03
1209

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին:

Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի ընթացքում քննարկվում են կազմակերպության տարեկան հաշվետվությունները, հաստատվում զարգացման ծրագրերը, կազմակերպության տարեկան բյուջեն, ներկայացվում են վերականգնվող էներգետիկայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաների զարգացումները, մարտահրավերները:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են էներգիայի փոխակերպման աշխարհաքաղաքականությունը, էներգախնայողության սոցիալ-տնտեսական օգուտները, հիդրոէներգետիկայի դերը էներգետիկ բնագավառի փոխակերպման մեջ: Անդրադարձ է եղել կայուն զարգացման վրա վերականգնվող էներգետիկայի ազդեցությանը, ընդգծվել է տարբեր երկրների տեխնոլոգիական  նորարարությունների ոլորտում լավագույն փորձը կիսելու և ընդհանուր կարիքներն ու առաջնահերթությունները բացահայտելու կարևորությունը:

Ըստ աշխատակարգի՝ տեղի է ունեցել նաև «Փոխակերպիչ նորարարություն» թեմայով նախարարական կլոր սեղան-քննարկում:

Նշենք, որ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը  հիմնադրվել է 2009թ., կազմակերպությանը անդամակցող 159 երկրների  թվում է  նաև  Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային գործակալության հիմնական  առաքելությունն է խթանել վերականգնվող էներգետիկայի բոլոր տեսակների  ընդունումն ու զանգվածային կիրառումը, ներառալ էներգախնայողության միջոցառումները, հաշվի առնել ազգային առանձնահատկությունները և տարածքային առաջնահերթությունները, նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը՝ սահմանափակելով  բացասական  ազդեցությունները բնական պաշարների վրա:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40