Գարո Փայլանը թուրքական եթերում հայ երեխային կրոնափոխ անելու դեպքի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել

15.05.2019 22:25
1165

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Փայլանի գրասենյակից:

Մայիսի 11-ին թուրքական ATV հեռուստաընկերության «Իֆթար Նիհաթ Հաթիփօղլուի հետ» հաղորդման շրջանակում հաղորդավարը 13-ամյա հայ քրիստոնյա երեխայի էր հյուրընկալել՝ առանց ընտանիքի թույլտվության, և նրան կրոնափոխ էր արել:

Փայլանը հայտնել է, որ երեխայի ծնողը տեղյակ չի եղել, որ տղան մասնակցում է հաղորդմանը, առավել ևս, որ կրոնափոխ է արվելու, ուստի չէր կարող իր հավանությունը տալ: Պատգամավորը դիմումի մեջ նշել է, որ այդպիսով խախտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիրը, որ ստորագրել է նաև Թուրքիան:

«Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման ընթացքում տեղի ունեցածը ուղղակի մանկական շահագործում է: Հաղորդման ընթացքում 13-ամյա երեխայի իրավունքներն առ ոչինչ են համարվել, և նա իր ազգային ինքնության ու կրոնական հավատալիքի բերմամբ շահագործման է ենթարկվել»,- ասվում է դիմումի մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40