Gastrocamp Kapan 2025-ը հատեց վերջնագիծը

18.06.2025 15:27
681

Մեկ տարի առաջ մեկնարկած Gastrocamp Kapan 2025 նախագծի վերջին ակորդը «Յոթ մելիքների ընթրիք»-ն էր, որ մատուցվեց Խուստուփի փեշին ծվարած «Անտառի փրոջեքթ» ռեստորանում։ Մինչ այդ Միշլենյան աստղերի արժանացած, արտերկրից հրավիրված  շեֆ  խոհարարները շրջել են Կապանի հարակից գյուղերում, անցել տնից տուն, ուսումնասիրել կապանյան խոհանոցի մոռացված բաղադրատոմսերը, բույսերը, ուտեստները, դրանց պատրաստման պատմությունը, Ծավ գյուղում ներկա եղել լավաշի թխման արարողությոանը։  Խոհարարները նշեցին, որ կապանյան ուտեստները առանձնանում են համային հատկություններով, մանավանդ՝ կաթնամթերքը, որ իրենց դիտարկմամբ՝ շատ է օգտագործվում առօրյայում։ Շեֆ խոհարարները ժամանել էին Թայլանդից, Հունաստանից, Իրանից, Ռուսաստանից: Նրանց շարքում են Աթենքի 3 Միշլենյան աստղ ունեցող ռեստորանի շեֆ-խոհարար Ջորջիոս Պապազախարիսը և Յանա Չեխովան, Թայլանդից Դիմիտրիոս Մուդիոսը, ՌԴ-ից ճանաչված շեֆ-խոհարար Արթուր Շահնազարյանը և Իրանում լայն ճանաչում վայելող Մալիհե Հաբիբին:

Նախագծի հեղինակները ամեն ինչ արել էին, որ միջոցառումն ունենա ազգային-կոլորիտային շունչ։ «Յոթ մելիքների ընթրիքը» սկսվեց ազգային նվագարաններից հնչած երաժշտությամբ։ Այնուհետև հերթականությամբ մատուցվեցին ուտեստները, որոնք նվիրված էին Կապանի յոթ բերդերին և յոթ մելիքների պատմությանը։

Եղան նաև անկեղծ ելույթներ, պատմաբան Գրիշա Սմբատյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը ներկայացրին Սյունիքի մելիքների տների պատմությունը, հրավիրյալ շեֆ խոհարարները պատմեցին Կապանա տնից, նրա բնակավայրերից ստացած տպավորությունների մասին։ Մի խնդրում նրանք միակարծիք էին, կապանյան խոհանոցը հին պատմություն և ավանդույթներ ունի։

Մի խոսքով, բացօթյա սրահում անմիջական մթնոլորտ էր, և նախագծում ընդգրկված մարդիկ և հրավիրյալները ջերմությամբ հրաժեշտ տվեցին միմյանց։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40