GastroCamp Կապան նախագծի երկրորդ միջոցառումը՝ Business tour-ը

06.11.2024 16:24
752

GastroCamp Կապան նախագծի երկրորդ միջոցառումը՝ Business tour-ը, կայացել է հոկտեմբերի 28-31, Երևանում: Սյունիքի մարզի HoReCa ոլորտի մենեջմենթի և շեֆ-խոհարարների համար կազմակերպվեց ընդգրկուն և բովանադակալից այց, ներառելով գործնական ընթրիքներ, վարպետաց դասեր, ծանոթություններ ոլորտի առաջատար մատակարարների հետ, այցեր մարզային հաստատություններ, քննարկումներ, դասախոսություններ և համտես: Այցը ծավալուն GastroCamp Կապան նախագծի բաղկացուցիչ մասն է միայն: Ողջ նախագծի նպատակը Սյունիքի բիզնես հնարավորությունների զարգացումն ու հանրահռչակումն է գաստրոմշակույթի միջոցով: Բիզնես այցը եզրափակվել է մասնակիցների պատվին մատուցված փակ ընթրիքով, որի շրջանակներում հրավիրյալ շեֆ-խոհարար Աննա Ելովիկովան և Pi Hospitality ընկերությունների բրենդ շեֆ  Արտակ Մանուկյանը  պատրաստել են 4hands ձևաչափով ընթրիք: 

Նախագծի հիմնադիրներ՝ 

Աննա Մազմանյան՝ ավելի քան 20 տարվա փորձ ունեցող փորձագետ ռազմավարական մենեջմենթում, կորպորատիվ կառավարման և խորհրդատվության ոլորտներում։ Նա աշխատել է այնպիսի միջազգային առաջատար կազմակերպություններում, ինչպիսիք են Ernst&Young-ը և Ռուսաստանի Անկախ տնօրենների ասոցիացիան։ Աննան մի շարք հաջողակ գաստրոնոմիական նախագծերի հիմնադիր է եւ նշանակալից PR եւ մարքեթինգային արշավների հեղինակ, ներառյալ 2017 թվականի «Գինու օրեր» առաջին փառատոնը։ Որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ գլխավորել է երկրի պատվիրակությունը COP 26 կլիմայական գագաթնաժողովում, ղեկավարել է տասնյակ միջազգային ծրագրեր եւ պատասխանատու է եղել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համար։ GastroCamp Armenia-ի համահիմնադիր։ 

Արայիկ Ամզայան՝ Շուրջ 10 տարվա պրոֆեսիոնալ փորձ խոհարարության ոլորտում: Մասնակցել և մրցանակների է արժանացել այնպիսի միջազգային գաստրոնախագծերում ինչպիսիք են՝ Cuisine Taste of Culture, UNWTO Silk Road, Young Chefs, Olympiad World Skills International: Հանդիսանում է GastroCamp Armenia, Yerevan Food Fest, Culinary project (Central Kitchen Armenia) նախագծերի բրենդ-շեֆ և համահիմնադիր: 

Նախգծի գործընկերներ 

Կապանի Համայնքապետարան: Կապանը Սյունիքի մարզի մարզկենտրոնն է: Իր մեջ միավորելով տարածաշրջանի 39 գյուղական համայնքները դարձել է Կապան խոշորացված համայնք: 

Քաջարանի Համայնքապետարան: Քաջարանը խոշորացված համայնք է, առաջատար հանքարդյունաբերական հնարավորություններով: 

Cratos Consult ընկերություն: Նախագծի PR և ինֆորմացիոն հովանավորն է: Շուրջ 4 տարի ընկերությունը իրականացնում է խորհրդատվական ծառայություններ PR և GR ոլորտներում: 

Pi Hospitality- GastroCamp Սյունիք նախագծի Business tour միջոցառման գործընկեր ռեստորանն է Pi Hospitality ընկերությունների խմբին պատկանող «Յասաման» ռեստորանը: Երևանում, Ծաղկաձորում և Սևանում գտնվող «Յասաման» ռեստորանները ջերմ ընտանեկան և ընկերական հանդիպումների ամենասիրելի վայրն են: 

Ibis Hotel- GastroCamp Սյունիք նախագծի Business tour միջոցառման գործընկեր հյուրանոցն է Ibis Yerevan Center-ը: Երևանի սրտում գտնվող նորաոճ հյուրանոցը միավորում է ժամանակակից հարմարավետությունը և ջերմ հյուրընկալությունը, այն գերազանց միջավայր է հանգստի և ստեղծագործ աշխատանքի համար: 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01