Լավրովը նոյեմբերին կայցելի Հայաստան՝ ռուս մասնագետների հասանելիությունը ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիային ապահովելու նպատակով. «Կոմերսանտ»

25.10.2019 15:23
1142

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան:

Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը՝ աղբյուրների հղումով, այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի տրամադրած միջոցներով, հայտնում է Tert.am-ը:
 
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին՝ ռուսական սահմանների մոտ «ռազմա-բժշկա-կենսաբանական ակտիվության» համար և խոստացել է հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը թափանցիկ լինի իր համար:   
 
Մեկ այլ աղբյուր հաստատել է թերթին, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Նա պարզաբանել է, որ հուշագիրը ենթադրում է երկու երկրների համագործակցություն բժշկա-կենսաբանական ոլորտում:
 
Նրանց թվում, ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետներն են:
 
ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որոնցում իրականացվում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսներ ու շտամներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվայի առանձնահատուկ անհանգստությունն է առաջացնում Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը:

artsakhpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40