Գազան ուժգին ռմբակոծության է ենթարկվել

12.08.2025 12:06
390

Գազայում ռազմական նոր հարձակումների մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից մի քանի ժամ անց Գազան ուժգին ռմբակոծության է ենթարկվել։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ թիրախավորվել են մասնավորապես քաղաքից դեպի արևելք գտնվող տարածքները, տեղից ստացվող հաղորդագրություններում նշվում է, որ վերջին ժամերի հարվածները ամենածանրն են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։

Ավիահարվածների հետևանքով զոհվել է նաև վեց լրագրող, այդ թվում՝ «Ալ Ջազիրա»-ի հայտնի թղթակից Անաս Ալ Շարիֆը, որոնք հարձակման պահին գտնվում էին «Ալ Շիֆա» հիվանդանոցի վրանում։

«Ռոյթերզ»-ը վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, որ իսրայելական տանկերն ու օդուժը այսօր մասնավորապես ռմբակոծել են Սաբրան, Զեյթունը և Շեջայան՝ Գազա քաղաքի երեք արվարձանները՝ ստիպելով բազմաթիվ ընտանիքների տեղահանվել։

Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ բանակին հրահանգել է թափ հաղորդել նոր հարձակման ծրագրերին՝ «պատերազմը հնարավորինս արագ ավարտելու» նպատակով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40