Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել․ ԱՄՆ պետդեպը ողջունել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին

16.09.2022 12:21
979

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի շարունակվող պահպանումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ ԱՄՆ-ն «շարունակում է կոչ անել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացում»։

«Կոչ ենք անում, որ ռազմական գործողությունների դադարեցումը պահպանվի, ինչպես նաև կոչ ենք անում կասեցնել ռազմական ուժերի ներգրավումն ու աշխատել՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր կարևոր հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի ճանապարհ լինել, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում շարունակվող բարձր մակարդակի շփումները օգնեցին կողմերին հասնել հրադադարի։ Մենք շարունակում ենք ներգրավված լինել և քաջալերել անել այն աշխատանքը, որը պետք է՝ հասնելու տևական խաղաղության։ Եվ կրկին, սա ռազմական կարգավորում ունենալ չի կարող»,- շեշտել է Փրայսը։

Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցից հետո այժմ գտնվում է Վիեննայում՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համախոհ գործընկերներին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Իր հերթին, դեսպան Ռիքերը խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Պետքարտուղարը, իհարկե, հնարավորություն է ունեցել մի քանի օր առաջ խոսել երկու երկրի ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ նա առաջիկայում հնարավորություն կունենա կրկին խոսել նրանց հետ։ Նա անձամբ կենտրոնացած է այս հարցի վրա և շարունակելու է ներգրավված լինել՝ շարժվելու առաջ»,- ասել է պետդեպի խոսնակը։

www.lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40