Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 169-ի, որոնցից 93-ը երեխաներ են

02.08.2025 22:30
584

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 169-ի։ Շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ Գազայի առողջապահական նախարարությունը հայտնել է, որ սովի և թերսնուցման հետևանքով հիվանդանոցներում գրանցվել է ևս յոթ զոհ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 169-ի, որոնցից 93-ը՝ երեխաներ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը շարունակում է սրվել՝ շրջափակման, ինչպես նաև սննդի և դեղորայքի ծանր պակասի պատճառով։ Տեղական իշխանությունները կրկին անհապաղ միջամտելու կոչ են արել միջազգային հանրությանը և մարդասիրական կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ Գազայում Իսրայելի լայնածավալ ռազմական հարձակումը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այս տարվա մարտ ամսից ի վեր Իսրայելը ամբողջությամբ փակել է Գազայի հատվածի բոլոր անցակետերը՝ արգելափակելով սննդի և դեղորայքի մուտքը։ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ թերսնման դեպքերը կրկնապատկվել են մարտից մինչև հունիս ժամանակահատվածում։

 factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40