Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13
462

Կապանը երկու օր կապրի շախմատային կյանքով։ Այս անգամ խաղատախտակների շուրջ կնստեն դպրոցականները։ Սեպտեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր 14 թիմ։ Նրանցից երկուսը ներկայացնում են Սյունիքը՝ Սիսիանի թիվ 4 և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցները։ Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ով դպրոցական շախմատիստներին հաջողություններ մաղթեց շախմատի տախտակի շուրջ։ Ցուցադրվեց կարճ տեսանյութ՝ նվիրված օլիմպիադայի պատմությանը։

Մրցաշարի կանոնակարգը ներկայացրեց և վիճակահանությունն  իրականացրեց օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը։

Երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի կենտրոնի մենակատարներ Էլեն Գրիգորյանը, Էմիլ Հարությունյանը, Ռազմիկ Հարությունյանը։

Առաջին երեք տեղեր գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու այս տարվա աշխարհի առաջնության եվրոպական փուլին, որ տեղի կունենա Ծաղկաձորում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը։

Արդեն 20 տարի է՝ օլիմպիադան իրականացվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40